Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երբ հանճարները անզոր լռում են, վայն եկել է տարել անճարին

Երբ հանճարները անզոր լռում են, վայն եկել է տարել անճարին
16.04.2025 | 14:34

Հրեական ֆենոմենը բացահայտողների պակաս երբեք չի եղել: Կա վարկած, ըստ որի, Ավետյաց երկիրն ունի յուրահատուկ երկրաֆիզիկական դաշտ, ինչը խիստ նպաստավոր է մարդկային մտքի ազատ ձևավորման համար: Եթե այս դատողությունն ընդունենք մեր մեկնության ելակետ, ապա այն, ինչ կատարվում է այսօր տարածաշրջանում, հենց այդ դաշտի ալեկոծման հետևանք է: Աղետալի անհանգիստ է ընդերքը, տարերային աղետներն ամենուր են, ինչը ժողովուրդների գաղթի նոր պատճառ է դառնում: Հումանիտար աղետի շեմին ենք, և սա ոչ մի ազգ միայնակ հաղթահարել չի կարող: Միգուցե իսկապե՞ս իրադրությունը նոր հանճարեղ, մարդկային ընկալմանը հասանելի գաղտնազերծման, բացահայտման կարիք ունի: Թեպետ, ի՞նչ եմ ասում, չէ՞ որ դրանով մենք բացահայտում ենք Արարչագործության գաղտնիքը, ինչը գոնե այսօր անհավանական է թվում: Պահանջվում են հանճարներ, որոնք տիեզերքի խոլ էներգիան կբանաձևեն: Որտե՞ղ եք, Արարչի շնորհյալներ:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3871

Մեկնաբանություններ